Skip to main content

Our Thoughts Are With You

If you’ve been impacted by the ongoing wildfires, please see our California Wildfire Recovery Resource Guide.

Ձեր Գումարը։ Ձեր Ապագան։

Գործատուներ

Գրանցումը բաց է բոլոր գործատուների համար: Օգտագործեք ձեր մուտքի կոդը, որպեսզի սկսեք աջակցել CalSavers-ին կամ ազատեք ձեր բիզնեսը, եթե արդեն առաջարկում եք կենսաթոշակային ծրագիր:

Խնայողներ

CalSavers-ի միջոցով կենսաթոշակն իրականություն դարձրեք: Սկսեք խնայել ձեր ապագայի համար այսօր:

Կենսաթոշակի համար խնայողություն կատարելու պարզ, վստահելի միջոց

CalSavers-ը Կալիֆոռնիայի կենսաթոշակային խնայողությունների նոր ծրագիր է, որը Կալիֆոռնիայի միլիոնավոր աշխատողների հնարավորություն կտա ապագայի ուղու վրա կանգնեու համար:

CalSavers-ը հասանելի է Կալիֆոռնիայի այն աշխատողների համար, որոնց գործատուները չեն առաջարկում աշխատավայրում կենսաթոշակային ծրագիր, ինքնազբաղված անձանց և այլոց, ովքեր ցանկանում են լրացուցիչ խնայել: Խնայողները ներդրում են իրենց պատկանող Անհատական Կենսաթոշակային Հաշվին (ԱԿՀ): Գործատուները, որոնք չեն առաջարկում իրենց սեփական ծրագիրը, կգրանցվեն CalSavers-ին մինչև իրենց վերջնաժամկետը և կնպաստեն իրենց աշխատակիցների մուտքը Ծրագիր:

Երբ սեղմում եք այս էջի հղումները, դուք կուղղորդվեք անգլերեն կայքի համապատասխան բովանդակությանը:

Ունե՞ք Հարցեր։
Բազմալեզու Աջակցությունը Մատչելի է:

Մեր փորձառու Հաճախորդների Ծառայությունների Թիմը հասանելի է պատասխանել ձեր հարցերին առավոտյան 8:00-ից երեկոյան 20:00-ը PST, երկուշաբթիից ուրբաթ

Գործատուի Աջակցություն  (855) 650 - 6916

Աշխատողի Աջակցություն  (855) 650 - 6918

Էլեկտրոնային փոստ՝ clientservices@calsavers.com

Նշում. Մենք չենք կարողանա քննարկել ձեր հաշվի հետ կապված որոշ մանրամասներ էլ․փոստով՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Գործատուներ

  • Պարտադիր է 1 կամ ավելի աշխատակիցներ ունեցող գործատուների համար:
  • Գրանցումը արագ է և դյուրին:
  • Գործատուներն ունեն սահմանափակ պարտականություններ:
  • Չկան գործատուի վճարներ, չկան գործատուի ներդրումներ և հավատարմագրային պատասխանատվություն:
  • Գործատուները պետք է գրանցեն իրենց ընկերությունը պարտադիր ժամկետներում:

Ռեսուրսներ

Գործատուի Ակնարկ

Այս տպագրվող տեղեկանքն ուրվագծում է ծրագիրն, աշխատողների շահերը և գրանցման ժամկետները:

Հաճախակի Տրվող Հարցեր

Այս փաստաթուղթը տալիս է պատասխաններ CalSavers-ի վերաբերյալ գործատուների ունեցած ընդհանուր հարցերի վերաբերյալ:

Օգտագործեք կայքի ընտրացանկն, որպեսզի ուսումնասիրեք և ստանաք ավելի շատ տեղեկատվություն ձեր իրավասության, գրանցման պահանջների և ժամկետների վերաբերյալ։

Կարդալ ավելին

Խնայողներ

  • Ավտոմատ ֆունկցիաներ կամ ընտրեք ձեր սեփականը։
  • Ցանկացած պահի հրաժարվել կամ նորից մուտք գործել։
  • Պարզեցված ներդրումներ ցածր վճարներով:
  • Շարժական ԱԿՀ, որը պատկանում է ձեզ:

Ռեսուրսներ

Խնայողի Ակնարկ

Այս գրքույկը տալիս է ընդհանուր նկարագրություն ծրագրի և ստանդարտ խնայողության ընտրությունների մասին:

Հաճախակի Տրվող Հարցեր

Այս փաստաթուղթը տալիս է պատասխաններ CalSavers-ի վերաբերյալ խնայողների ունեցած ընդհանուր հարցերին:

Ստացեք ավելի շատ մանրամասներ նահանգի օրենքի, ձեր մանդատի կարգավիճակի և ժամկետների մասին:

Կարդալ ավելին

Պարտադիր Գործատուի Վերջնաժամկետներ


Քանի՞ աշխատակցի մասին եք դուք զեկուցել EDD-ին 2022 թվականին:

Ամեն գարուն մենք գնահատում ենք գործատուի մանդատի կարգավիճակը՝ հիմնվելով աշխատակիցների եռամսյակային տվյալների վրա, որոնք գործատուները ներկայացնում են Զբաղվածության Զարգացման Վարչություն (EDD) նախորդ տարվանից:* Դեկտեմբերի 31-ը գրանցման վերջնաժամկետ է, որը կիրառվում նոր լիազորված գործատուների նկատմամբ (օրինակ, նոր ստեղծված բիզնեսները կամ գործատուներ, ովքեր վերջերս աշխատանքի են ընդունել ավելի քան հինգ աշխատակից): Գործատուները կսկսեն ստանալ իրենց պաշտոնական գրանցման տվյալները ԱՄՆ փոստով և/կամ էլեկտրոնային փոստով այդ տարվա գարնանը:

Եթե ձեր վերջնաժամկետը եղել է.

Սեպտեմբեր 30, 2020
Հունիս 30, 2021
Հունիս 30, 2022
Դեկտեմբեր 31, 2022

Համապատասխանությունը վերահսկվում է:

Գրանցեք ձեր ընկերությունն այսօր:

Եթե ձեր վերջնաժամկետը.

Դեկտեմբեր 31, 2023

Գրանցման նյութերը շուտով կուղարկվեն:

Գրանցեք ձեր ընկերությունն այսօր:

Համոզված չե՞ք ձեր վերջնաժամկետի վերաբերյալ:

Սոտւգեք ձեր ծանուցումը կամ կապվեք մեզ հետ.

clientservices@calsavers.com
or
(855) 650 - 6916

Գործատուները, ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները նշված ժամկետներում, ենթակա են կատարողական գործողությունների, որոնք կներառեն ֆինանսական տույժեր:

 

*Գործատուի իրավասությունը և մանդատի կարգավիճակը հիմնված են գործատուի նախորդ տարվա աշխատակիցների միջին թվի վրա: Այս թիվը հաշվարկվում է EDD-ին հաղորդված աշխատակիցների թվի միջին թվով՝ նախորդ օրացուցային տարվա գործատուի չորս DE9/DE9C փաստաթղթերում:

Գրանցվեք CalSavers-ում՝ սկսած 2023 թվականի հունվարի 1-ից:

2022 թվականին Կալիֆորնիան ընդունեց օրենսդրություն (SB-1126)՝ ընդլայնելու CalSavers-ի մանդատը առնվազն մեկ աշխատակից ունեցող գործատուների

2023 թվականի հունվարի 1-ից սկսած, միջինը 1-4 աշխատակից ունեցող գործատուները (ինչպես հաղորդվել է EDD-ին նախորդ օրացուցային տարում), որոնք այլ կերպ չեն ազատվում մասնակցությունից, կարող են գրանցվել CalSavers-ում:

1-4 աշխատակից ունեցող գործատուների համար գրանցման վերջնաժամկետն է 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Դուք կարող եք գրանցել ձեր ընկերությունն, եթե դուք…

  • չեք առաջարկում գործատուի կողմից հովանավորվող կենսաթոշակային պլան, և
  • աշխատանքի եք ընդունել առնվազն մեկ աշխատակից, ով 18+ տարեկան է

Ձեր ընկերությունը կարող է ազատվել մասնակցությունից, եթե այն…

  • հովանավորում է որակյալ կենսաթոշակային պլան, կամ
  • փակվել է կամ վաճառվել, կամ
  • չունի այլ աշխատակից, բացի սեփականատիրոջից (ներից), կամ
  • դասակարգվում է որպես պետական, կրոնական կամ ցեղային կազմակերպություն:

Ընկերությունները, որոնք կցանկանան միանալ CalSavers-ին, նախքան իրենց պաշտոնական գրանցման փաթեթները ստանալը, կարող են դա անել՝ խնդրելով մուտքի եզակի կոդ և ապա ստեղծելով հաշիվ: Գրանցման համար ձեզ անհրաժեշտ կլինի նաև ձեր բիզնեսի FEIN-ը:

Եթե ձեր ընկերության պրոֆիլը չի գտնվել մեր համակարգում, դա կարող է նշանակել, որ ձեր ընկերությունը պարտավոր չէ միանալ այս պահին, կամ ձեր տվյալները չեն համընկնում EDD-ից ստացված մեր տվյալների հետ: Ձեր բիզնեսի կարգավիճակը կվերագնահատվի 2023 թվականի գարնանը: Այդ ժամանակ դուք կարող եք իրավասու դառնալ CalSavers-ին միանալու համար, և մենք կուղարկենք ձեր գրանցման տվյալները ԱՄՆ փոստով և էլեկտրոնային փոստով:

Եթե կարծում եք, որ ձեր ընկերությունն իրավասու է և ցանկանում եք շարունակել գրանցումը, խնդրում ենք ներկայացնել պահանջ ձեր ընկերությունը ավելացնելու համար:

Բիզնեսները, որոնք բավարարում են այս ազատման պայմաններից մեկը կամ մի քանիսը, կարող են պաշտոնական հայտ ներկայացնել ծրագրից ազատվելու համար: Ազատման հայտ ստեղծելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ձեր բիզնեսի FEIN և եզակի մուտքի կոդ:

Ազատման հայտ ներկայացնելով՝ դուք հայտնում եք, որ այս պահին ձեր ընկերությունը պարտավոր չէ մասնակցել CalSavers-ին: Ազատման որոշ հայտեր պահանջում են օժանդակ փաստաթղթեր՝ ազատումը ստուգելու համար: Գործատուն չի ազատվի, քանի դեռ հայտը չի գնահատվել և որոշում չի կայացնել: Եթե ձեր ընկերության ազատման կարգավիճակը փոխվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, այն կարող է իրավասու դառնալ մասնակցելու: Մենք ձեզ կտեղեկացնենք՝ հիմնվելով EDD-ին ձեր ներկայացրած աշխատակիցների տվյալների մեր տարվա վերանայման վրա:*

*Ինչպե՞ս է որոշվում աշխատակցի իրավասությունը:

Ամեն գարուն մենք գնահատում ենք գործատուի մանդատի կարգավիճակը՝ հիմնվելով եռամսյակային տվյալների վրա, որոնք գործատուները ներկայացնում են Զբաղվածության Զարգացման Վարչություն (EDD) նախորդ տարվա ընթացքում*: Գործատուի կարգավիճակը հիմնված է գործատուի նախորդ տարվա աշխատակիցների միջին թվի վրա: Այս թիվը հաշվարկվում է EDD-ին հաղորդված աշխատակիցների թվի միջին թվով՝ նախորդ օրացուցային տարվա գործատուի չորս DE9/DE9C փաստաթղթերում: